ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

ՄՄ-ի մասին գիրք էլ ունեցանք

ՄՄ-ի մասին գիրք էլ ունեցանք
11.02.2014 | 15:55

Մաքսային միությանը դեռ չանդամակցած Հայաստանում արդեն այդ կառույցի հետ հնարավոր համագործակցության «արգասիքների» մասին գիրք է գրվել: Այն էլ ԱԺ պատգամավորի հեղինակությամբ, ու երևի կանխատեսելի է, թե ում: Արտաշես Գեղամյանն այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպել է իր նոր գրքի շնորհանդեսը: «Հայաստանը Մաքսային միությունում` անշրջելի փոփոխությունների սկիզբը Անդրկովկասում». ահա այս վերնագրով ընթերցողների սեղանին կհայտնվի պատգամավորի երկլեզու գիրքը, որի շապիկին տեղադրված է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի նկարը` սեղանի շուրջ բանակցելիս:

Գեղամյանն իշխանությունից ավելի շտապողականություն է ցուցաբերել և Մաքսային միությանն անդամակցելու «բացատրական» աշխատանքներն իր ուսերին է վերցրել: Մնում է, դրանում համոզվեն այդ միության դեմ խոսող քաղաքացիները:
Չնայած այսօր է տեղի ունենում գրքի շնորհանդեսը, բայց այն ԱԺ գրադարանի «Նոր գրքեր» խորագրով ցուցատախտակում արդեն դրված է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ